Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մրցակցի սպասումով

Մրցակցի սպասումով
30.06.2017 | 12:00

Օլիմպիական Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում երեկ ուշ երեկոյան կայացած Համադաշնությունների գավաթի կիսաեզրափակիչ Գերմանիա-Մեքսիկա խաղով հայտնի դարձավ եզրափակչում Չիլիի ընտրանու մրցակիցը: Անկախ նրանից, թե որ ընտրանին կլինի չիլիացիների մրցակիցը, եզրափակիչը խոստանում է լինել գերազանց, քանզի Գերմանիա-Չիլի տարբերակում կունենանք մրցակցություն աշխարհի գործող չեմպիոնների հետ, ու բնավ էլ կապ չունի, որ գերմանացիներն այս խաղարկությանը ներկայացել են փորձնական կազմով, Մեքսիկա-Չիլի տարբերակում կունենանք բացառապես Ամերիկա աշխարհամասը ներկայացնողների դիմակայություն, ինչը ոչ պակաս ինտրիգային է դարձնում սպասվելիք հանդիպումը:


Ինչ վերաբերում է Պորտուգալիա-Չիլի կիսաեզրափակիչ մրցակցությանը, այն գերազանցեց բոլոր սպասումները: Կարելի է ասել՝ ֆուտբոլասերը լիովին վարձատրված կարող էր զգալ իրեն, ու դա` չնայած հանդիպման ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ժամանակահատվածում դարպասների գրավված չլինելու փաստին: Իրենց հերթին ամեն ինչ եկան գլխելու հետխաղյա տասնմեկմետրանոցները: Առաջին երեք տասնմեկմետրանոցներում Եվրոպայի գործող չեմպիոնները զարմանալիորեն «դիպուկ» եղան գնդակը Չիլիի ընտրանու դարպասապահ Կլաուդիո Բրավոյի ուղղությամբ հարվածելու հարցում (դարպասապահը երեքն էլ հետ է մղել) ու քանի որ, հակառակ մրցակցի, իրենց երեքում էլ չիլիացիներն անվրեպ էին, հարվածաշարը շարունակելու իմաստ այլևս չկար: Ահա այսպիսի դրամատիկ ընթացք ունեցավ կիսաեզրափակիչը պորտուգալացիների համար, ովքեր մրցաշար էին եկել գավաթը հայրենիք տանելու միանգամայն բնական ցանկությամբ:


Դառնալով Բրավոյին, որն իրավամբ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, պիտի նշել, որ ընթացիկ մրցաշրջանում նրան է պատկանում եվրոպական թոփ առաջնություններում տասնմեկմետրանոցներ հետ մղած լավագույն դարպասապահի դափնին: Ի դեպ, կապված գավաթի խաղարկության հետ, նա առջևում է նաև մեկ այլ ցուցանիշով՝ հետ մղած գնդակները կազմում են ամբողջի 83 տոկոսը:
Մեծ ու փոքր եզրափակիչները կայանալու են նույն օրը՝ այս կիրակի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ